Նախօրեին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ են տեղի ունեցել. խուզարկել են ավագանու անդամության թեկնածու առաջադրված չորս անձանց տները: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և այլ գործողություններ։               
 

«Նախկինների» թողած ժառանգությունից Թրամփը լավ էլ կօգտվի

«Նախկինների» թողած ժառանգությունից Թրամփը լավ էլ կօգտվի
04.12.2024 | 17:01

Թրամփը, ով նախընտրական շրջանում հայտարարում էր մեկ օրում պատերազմը կանգնեցնելու մասին, լռում է։

Թրամփը լռում է Վրաստանի մասին։

Թրամփը լռում է Սիրիայի մասին։

Թրամփը, կարծում եմ, կլռի Հարավային Կորեայի մասին։

Եվ երբ 2025 թ. հունվարին նա մտնի Սպիտակ տուն, և նրան հարցնեն, թե ինչու վերջին 2 ամսում աշխարհն այդքան ապակայունացավ, նա պատրաստի պատասխանը արդեն ունի. «Նախկիններն» էին մեղավոր»։ Բայց դե այդ «նախկինների» թողած ժառանգությունից Թրամփը լավ էլ կօգտվի։

Փայլուն օպերացիա է, ինչ խոսք։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 5233

Մեկնաբանություններ